Panorama.am-ը գրում է.

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բացի դասադուլից, արդեն մի քանի օր է ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից  մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Ակցիայի մասնակից Սամվել Եղիազարյանն ասաց, որ ստորագրողների թիվը գնալով մեծանում է: Նրա խոսքով, ստորագրահավաքին ցանկանում են մասնակցել դասախոսներ, սովորական անցորդներ, սակայն քանի որ նախապես հայտարարել են ուսանողների շրջանում է, այդ իսկ պատճառով ստորագրում են միայն ուսանողներ: Ս. Եղիազարյանի հաղորդմամբ, արդեն 800 ստորագրություն ունեն: Ստորագրահավաքին միացել են նաև հայաստանյան այլ բուհերի ուսանողներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել