Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինումն Ա Սերիայի 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում (1-0): Ֆուտբոլիստը փոխարինվեց խաղի 55-րդ րոպեին:

«Նա արեց ամեն հնարավորը, որ խաղա: Սակայն ես տեսնում էի, որ նա իրեն լավագույն ձևով չի զգում, և մտածեցի, որ ավելի լավ կլինի փոխարինել նրան: Բոլոր խաղացողներն էլ, որոնք ներդրվում են, որոշ ժամանակ նյարդայնացած կլինեն, երբ իրենց փոխարինում են», – Սարիի խոսքերն է մեջբերել Goal-ի թվիթերյան էջը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել