Pastinfo.am-ը գրում է.

Անկեղծ ասած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մեր պահանջների մեջ ոչինչ չփոխվեց։ Արայիկ Հարությունյանը միանշանակ պետք է հրաժարական տա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ երիտասարդնական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը։

«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ այժմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլ են իրականացնում։ Նրանց են միացել նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամները։ Նշենք, որ վերջիններս դեմ են բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելուն։

Գոռ Սարսգայնը նկատեց, որ սա միայն կուսակցական, նեղ շահերի պայքար չէ։ Պահանջը հանրային է. «Մենք ուղղակի ձևակերպել ենք այդ պահանջը և առաջ ենք տանում այն։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, շատ լավ էր, որ հանդիպեցինք, մտքերի փոխանակում եղավ։ Անձամբ երկրի վարչապետին հայտնեցինք մեր պայքարի և պահանջների մասին, բայց հանդիպումից հետո մեր պահանջները չփոխվեցին։ Մենք շարունակելու ենք պայքարը, և Արայիկ Հարությունյանը միանշանակ պետք է հրաժարական տա»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Նշենք, որ այժմ ուսանողները քայլերթով շարժվում են դեպի ԵՊՀ գլխավոր մասնաշենք՝ իրազեկման ակցիա իրականացնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել