Մարդկությունը Երկիր մոլորակի մթնոլորտ տասն անգամ ավելի շատ ածխաթթու գազ ու ածխածնային միացություններ է արտանետում, քան բոլոր հրաբուխները, չնայած այն բաին, որ մեր մոլորակի ածխածնի 99,8%-ը գտնվում է ընդերքում։ Սա քննադատության է ենթարկում սկեպտիկների այն արգումենտը, որ հրաբուխները մարդկանցից շատ են ածխաթթու գազ արտանետում։

Վաշինգտոնյան Deep Carbon Observatory-ի տասնամյա հետազոտության նպատակը մեր մոլորակի ածխածնի քանակը որոշելն ու հասկանալն էր, թե արդյոք դրա արտանետումը մեծ ազդեցություն է ունեցել մոլորակի պատմության վրա։

Մեր մոլորակի մակերևույթին ու մթնոլորտում գտնվող ածխածնի քանակը գիտնականները գնահատել են մոտ 43,500 գեգատոննա։ Ըստ նրանց տվյալների՝ դա մոլորակի ածխածնի ընդամենը 0,2%-ն է, քանի որ ամբողջական քանակը կազմում է 1,85 գեգատոննա։ Հիմնական մասը գտնվում է Երկրի ընդերքում։

Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը՝ հրաբուխներն ու հրաբխային այլ գոյացությունները մթնոլորտ են արտանետում տարեկան մոտ 0,3-04 գեգատոննա ածխածին։ Մարդկությունն արտանետում է դրանից 40-100 անգամ ավելի։

Հակառակ պնդումը հայտնի է սկետպիկների՝ այն մարդկանց շրջանում, որոնք չեն վստահում կլիմայական փոփոխությունների մասին բազմաթիվ հետազոտություններին։

Հեռավոր անցյալում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք բնության համար այս տեսանկյունից աղետալի են համարվել։ Ածխածնային աղետներ են գիտնականները համարում, օրինա, հրաբուծների չափազանց ուժգին ժայթքումները։

Նման աղետներից մեկն էր նաև Չիքսուլուբսկյան խառնարանում 66 մլն տարի առաջ ձևավորված մետեորիտի ընկնելը Երկրի վրա։ Ըստ գիտնականների գնահատականների՝ բախման հետևանքովմթնոլորտ է արտանետվել 425-1,400 գեգատոննա ածխաթթու գազ։ Նույն քանակությամբ ածխաթթու գազ է արտանետվում այսօր, սակայն արդեն մարդկային գործունեության արդյունքում։

Ածխաթթու գազի արտանետումը մեր կյանքի բաղկացուցիչ մասն է, սակայն բանը հասել է նրան, որ մենք հասել են ածխածնային բնական աղետի։ Գիտնականներն անհանգստացած են այս փաստից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել