Amazon կայքում կանացի ջեռուցվող ներքնազգեստ է հայտնվել: Առաջարկը գրավել է The Sun-ի ուշադրությունը:

Smart Heated Panties բարձր իրանով վարդագույն կիսավարտիքն աշխատում է մարտկոցի շնորհիվ, որը լիցքավորումը կարող է պահել 12 ժամ: Նորույթի արժեքը 41 ֆունտ ստեռլինգ է:

Նկարագրության մեջ ասվում է, որ ներքնազգեստը նպաստում է առողջության և վերարտադրողական գործառույթի պահպանմանը, ինչպես նաև հակաբորբոքային ազդեցություն ունի: Կիսավարտիքը հագեցած է ջեռուցման հինգ ռեժիմով, որոնցից մեկը խորհուրդ է տրվում օգտագործել խիստ ցածր ջերմաստիճանների դեպքում:

Դրանք հարմար են ամենօրյա օգտագործման համար և կարիք ունեն ձեռքի լվացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել