Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է: Նա իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ միասին մասնակցել է Ազգային պատկերասրահում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը: Զոհրաբ Մնացականյանն այս առիթով Թվիթերի իր էջում գրել է.

«Իմ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բացեցինք «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը: Փառք իմ հայրենակիցներին՝ հաղթանակի գործում հսկայական ներդրման համար. 600 000 հայ զորակոչվել է Խորհրդային բանակ, տվել ենք ավելի քան 300 000 կորուստ, ունեցել ենք Խորհրդային բանակի 118 հերոս, 114 գեներալներ և Խորհրդային բանակի 6 մարշալներ, մասնակցել են հայկական 6 դիվիզիաներ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Լավրովի այցը Երևան կշարունակվի մինչև նոյեմբերի 11-ը: Հայաստանում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ Մնացականյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել