#MeToo շարժման պատճառով կանայք սկսել են վախենալ ավելի սեքսուալ լինելուց՝ հայտարարել է ռուս թոփ-մոդել Իրինա Շեյքը Il Corriere della Sera-ին տված հարցազրույցում:

«Այսօր կանայք գործնականում վախենում են իրենց սեքսուալ զգալ, բայց չէ՞ որ դա ավելին է, քան պուշ-ափը կամ շրթներկը. խոսքն այն մասին է, թե ինչ կա քո ներսում, և որ ոչ ոք այն չի կարող քեզնից խլել»,- նրա խոսքերն է փոխանցում RT-ն:

Հոկտեմբերի վերջին Շվեդիայի հյուսիսում՝ Ումեո քաղաքում, կանգնեցրել են քանդակ՝ ի պատիվ #MeТoo շարժման:

#MeToo շարժումն իր անվանումը ստացել է դերասանուհի Ալիսա Միլանոյի թվիթի պատճառով, որը սեռական ոտնձգությունների հետ բախված անձանց կոչ է արել պատասխանել Me too բառերով: Թվիթն առաջացել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սկանդալի պատճառով, որին մեղադրել են մի քանի կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել