Tert.am-ը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առնչվող գործընթացը դիտարկում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործընթացների համատեքստում։ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական է:

«Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող պրոցեսը քաղաքական բաղադրիչ ունի, որը պարզապես իրավական փաթեթավորմամբ է ներկայացվում, հետևապես` պարզ է, որ Արսեն Բաբայանի գործն էլ պետք է դիտարկել այդ կոնտեքստում: Իսկ խնդրի` իրավականից քաղաքական դաշտ տեղափոխվելը, մեղմ ասած, վատ տենդենց է»,- մեկնաբանեց Հակոբյանը` ընդգծելով, որ ընթացող պրոցեսները շատ վաղուց են իրավականից տեղափոխվել քաղաքական հարթություն:

«Ի դեպ, երկու կողմերն էլ այդ մասին բարձրաձայնում են: Երբ իշխանությունները նշում են, թե Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է եղել և նախորդ վարչախմբի օրոք է նշանակվել ՍԴ նախագահ, հետևապես` չի կարող համապատասխանել նոր ստանդարտներին ու քաղաքական իրավիճակին, արդեն իսկ ակնհայտորեն նշում են, որ քաղաքական բաղադրիչ կա պրոցեսում, ինչը քողարկելը, իրենց կողմից արվող հայտարարությունների ու ելույթների դեպքում, էլ ավելի բարդ է դառնում: Հիշենք նաև` Հրայր Թովմասյանն էլ իր հերթին է նշել, որ քաղաքական հետապնդման խնդիր կա»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել