Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ մեկ տարվա կտրվածքով Հայաստանում հիպոթեքային վարկերի թիվն աճել է 23,3 %-ով։ Գրառման մեջ ասվում է.

«Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային վարկերի թիվը աճել է 23.3 տոկոսով, կամ՝ 7261 հատ վարկով:

Սա նշանակում է, որ 7261 ընտանիք սեպտեմբերից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բնակարանի տեր է դարձել: Սա դեռ այն պայմաններում, երբ զինվորականներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը չէր մեկնարկել:

Շատ կարեւոր է արձանագրել, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վարկերը աճել են 24.9 տոկոսով:

Այս ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկերը հասանելի են Երեւանում 5, մարզերում 3 տոկոսից ցածր տոկոսադրույքով:

Ամենաուրախալին այն է, սակայն, որ օրինակ «Ազգային հիփոթեքային ընկերությունում» ներկայում նկատվում է հիփոթեքային վարկերի վաղաժամկետ մարումների էական աճ:

Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն վարկ են վերցնում, այլեւ փող են աշխատում եւ վաղաժամկետ ազատվում հիփոթեքային վարկի բեռից»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել