Armlur.am-ը գրում է.

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին տեղեկացրել էր:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նիստին հրավիրվել է հարցաքննվելու բժիշկ, որն այս պահին իր մասնագիտական գործունեությամբ ՊՆ-ում չի զբաղվում: Ըստ մեր աղբյուրների` հանձնաժողովը փորձում է այս պահին չաշխատող բժիշկների միջոցով բացահայտել, թե այդ օրերին ինչ իրավիճակ է տիրել սահմանին, քանի որ, ըստ հանձնաժողովականների, այդկերպ բժիշկներն ավելի անկաշկանդ կներկայացնեն այն իրավիճակը, որը առկա է եղել այդ օրերին:

Եւ այսպես,ըստմերտեղեկությունների` 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը ՊՆ նախկին բժիշկներից փորձում է պարզել, թե որքանով է բժշկական կազմը պատրաստ եղել սահմանին վիրավորված զինվորներին օգնության հասնել: Հանձնաժողովի անդամները փորձել են բժշկից պարզել, թե ինչ բժշկական պարագաներ են ունեցել այդ օրերին առաջին օգնություն ցույց տալու համար, արդյոք չի ուշացել բժիշկներիօգնությունը զինվորներին,ուինչ են կարողացել այդ օրերին անել սահմանին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովը տեղեկություններունի, որԱպրիլյան քառօրյա պատերազմի օրերին անգամ թերի են եղել բժշկական այն բոլոր անհրաժեշտ պարագաները, որոնցմիջոցով բժիշկներին կհաջողվեր օգնություն ցուցաբերել սահմանին կռվող զինվորներին: Մեր տեղեկություններով` երեկ հարցաքննվող բժիշկը շատ անկաշկանդ ներկայացրել է այն իրավիճակը, որը եղել է իրականում: Մեր տեղեկություններով` հայտնի է դարձել, որ իսկապես բժշկական օգնության մասով բացեր եղել են:

Երեկ` Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իրենք շատ կարեւոր տեղեկություն են ստացել:

Ավելի կարեւոր բան ասեմ, որ մենք ստացել ենք էլի շատ կարեւոր տեղեկություն ՊՆ կողմից, մեր կողմից պահանջված եւ նախարարի կողմից ուղարկվել են լրացուցիչ նյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրության ծավալներն ավելի մեծացնելու: Դա վերջին շրջանի աշխատանքներից, ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել