Tert.am-ը գրում է.

Սփյուռքի ՀՅԴ Երիտասարդական միությունները հայտարարություններ են տարածել, որոնցով միանում են ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչությունից:

Կանադայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում,Հունաստանում, Կիպրոսում, Արցախում, Իսրայելում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Ավստրալիայում գործող թվով 19 երիտասարդական և ուսանողական միություններ միացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

✅ԱՄՆ Համահայկական ուսանողական միությունն և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միություն - ARF Shant Student Association

Նախարարի որոշումը` վերացնել այդ առարկաների համար պարտադիր պահանջը, անընդունելի է: Հայաստանի մեր ուսանողներն արժանի են այնպիսի առաջնորդի, որը կձգտի գտնել առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ, այլ ոչ թե անել հեռուն գնացող հետևանքներ ունեցող առաջարկներ: Արայիկ Հարությունյանը ցույց է տվել, որ ի վիճակի չէ արդյունավետորեն իրականացնել իր լիազորությունները և ներկայացնել ուսանողների շահերը: Այսպիսով՝ Համահայկական ուսանողական միությունը և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը պահանջում են նրա անհապաղ հրաժարականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել