Universal ստուդիան ներկայացրել է «Անտեսանելի մարդը» սարսափ ֆիլմի առաջին թրեյլերը, որը նկարահանվել է ըստ Գերբերթ Ուելսի համանուն վեպի։

Սյուժեի կենտրոնում Սեսիլիա Կաասի պատմությունն է, որը երկար ժամանակ թունավոր հարաբերությունների մեջ է եղել հարուստ և պահանջկոտ գիտնական Էդրիանի հետ։ Նրան հաջողվել է փախչել, ինչից հետո Էդրիանն ինքնասպանություն է գործել։

Սեսիլիան կարող էր սկսել հանգիստ ապրել, սակայն ժամանակի ընթացքում նրան թվում է, թե ինչ-որ մեկը հետևում է իրեն։

Գլխավոր դերերում են Էլիզաբեթ Մոսը, Էլդիս Հոջը, Հարիեթ Դայերը, Սթորմ Ռեյդը։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Լի Ուոնելն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել