Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ 12:10-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում բախվել են Volkswagen Tiguan և Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել