Անգլիայի Նորթգհեմփթոնշիր կոմսությունում անհայտ անձինք կողոպտել են սեքս խաղալիքների խմբաքանակով բեռնատարը՝ մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ։ Այս մասին հաղորդում է Birmingham Mail պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ի գիշերը, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել։ Վարորդն ինտիմ ապրանքների խմբաքանակը տեղափոխել է Ֆիլիքսթոու քաղաքից Rocks-Off Land ընկերության խանութներ՝ Քեթերինգում։ Ոստիկանության տվյալներով՝ ապրանքը գողացել են առավոտյան 1։00-պից 6։30-ն ընկած ժամանակահատվածում, երբ վարորդը կայանել է մեքենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել