«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի կազմում 10 անդամներից 5-ը պետք է դատավոր լինեն, մյուս 5-ը՝ գիտնական: ԲԴԽ 2 աթոռը՝ 1 դատավորի և 1 գիտնականի, տևական ժամանակ է` թափուր է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգն ու իշխող թիմը դժվարին իրավիճակում են հայտնվել, թեկնածուների որոնումների մեջ են:

Մի քանի թեկնածուների առաջարկ են արել, որոնք, սակայն, մերժել են: Բանն այն է, որ ամռանը` «Իմ քայլ»-ի ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության խայտառակ տապալումից հետո, շատերը չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ: Եվ «Իմ քայլը» խմբակցությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, այժմ նույնիսկ դիմել է իրավապահներին՝ ՀՔԾ-ին, Քննչական կոմիտեին ու Գլխավոր դատախազությանը` խնդրելով համակարգից ԲԴԽ թեկնածու առաջարկել՝ բարձր մասնագիտական որակներով ու մեծ փորձառությամբ: Ու հիմա էլ իրավապահներն են գործին խառնվել:

Մինչ նրանք փնտրտուքի մեջ են, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ չի բացառվում, որ ԱԺ-ն ԲԴԽ անդամ ընտրի մի մասնագետի, որը դատական դեպարտամենտից է, փորձառու երիտասարդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել