Tert.am-ը գրում է.

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը, թեև այդպես է պահանջում ընդդիմությունը և այդ առիթով բողոքի ցույցեր են ընթանում: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Քույրեր և եղբայրներ, ուզում եմ Ձեզ, ամբողջ Բոլիվիային և աշխարհին հայտնել, որ չեմ լքի պաշտոնս: Մեզ ընտրել է ժողովուրդը և մենք հարգում ենք սահմանադրությունը»,- ասել է նա:

Ավելի վաղ նախագահական մրցավազքում նրա հիմնական մրցակից Կառլոս Մեսան հայտարարել էր, որ երկրում 2020 թվականի հունվարի 22-ին պետք է նոր ընտրություններ անցկացվեն: Հրապարակված նամակում Մեսան Բոլիվիայի Կոնգրեսից պահանջել էր ստեղծել նոր Բարձրագույն ընտրական դատարան, որը պետք է վերահսկի ընտրությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել