Tert.am-ը գրում է.

Մայիսի 9-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Մոսկվա ժամանման և Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական պատասխան չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Փոխանցում է РИА Новости-ն:

«Պաշտոնական պատասխան դեռևս չկա»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ զորահանդեսին մասնակցելու հրավեր ստացել է նախագահ Պուտինից, սակայն դեռ մտածում է հրավերն ընդունելու մասին: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջը Հաղթանակի զորահանդեսին հրավիրել է Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել