Փարիզի Drouot աճուրդի տունը վաճառքի է հանում Նապոլեոն Բոնապարտին պատկանող 40 չափսի ճտքակոշիկները: Աճուրդներն անցկացվելու են նոյեմբերի 29-ին: Այդ մասին ասվում է Drouot-ի հայտարարության մեջ: Նապոլեոնը, ինչպես վկայում են պատմաբանները, այդ բոտֆորտները պատվիրել էր փարիզցի կոշկակար Ժակի մոտ, որի արհեստանոցը գտնվում էր Մոնմարտր փողոցում: Դրա յուրաքանչյուր զույգը կայսեր վրա նստում էր մոտավորապես 80 ֆրանկ:

Հավաքորդների կողմից առաջարկվող ճտքակոշիկներով Նապոլեոնը քայլում էր Սուրբ Հեղինե կղզում: Զգալով մոտալուտ մահը հիվանդության պատճառով՝ նա իր բոլոր իրերը հանձնել էր իր շրջապահի մարդկանց, որպեսզի նրանք դրանք փոխանցեին իր որդուն: Այդպիսով, ճտքակոշիկները հայտնվել են գեներալ եւ կոմս Անրի Բերտրանի՝ Նապոլեոնի համհարզի մոտ: Նա հետագայում դրանք ժամանակավորապես տրամադրել է իտալական ծագմամբ ֆրանսիացի քանդակագործ Կառլո Մարոկետիին, որին հանձնարարվել էր աշխատել նախկին կայսեր արձանի վրա:

Ճտքակոշիկները Բերտրանի մահվան պատճառով նրան չեն վերադարձվում. դրանք խնամքով պահպանել է քանդակագործի որդին՝ բարոն Մարոկետին: Հետագայում նա բոտֆորտները նվիրում է սենատոր Պոլ լե Ռուին, որի ժառանգների մոտ էլ դրանք պահպանվել են: Այժմ ճտքակոշիկները, ինչպես սպասվում է, Փարիզի աճուրդում կվաճառվեն ոչ պակաս, քան 50-80 հազար եվրոյով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել