168.am-ը գրում է.

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանում:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական հզորություններին ու ծավալներին: Գործարանն արտադրում է գինի, մրգային օղիներ և կոնյակ, խաղողը հիմնականում մթերվում է Տավուշի մարզից:

Գործարանի ղեկավարները նախագահին պատմել են իրականացված աշխատանքների, արտահանման շուկաների և առաջիկա ծրագրերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել