Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ մայիսի 9-ին կժամանի Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար, գրում է ria.ru-ն։

Հարցին, թե արդյոք ստացե՞լ է զորահանդեսին մասնակցելու հրավեր, Թրամփը դրական պատասխան է տվել։

«Նախագահ Պուտինն է ինձ հրավիրել․ դա ինձ համար մեծ պատիվ է։ Ես շնորհակալ եմ հրավերի համար»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ուրախ կլինի մասնակցել զորհանդեսին։

Նա հավելել է, որ դեռ մտածում է այդ մասին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ 17 երկրների առաջնորդները ընդունել են Հաղթանակի զորահանդեսի շքերթին մասնակցելու հրավերը: Դրա հետ մեկտեղ Ուշակովն ընդգծել է, որ հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն Հնդկաստանի, Կուբայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Վենեսուելայի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Սերբիայի և ԱՊՀ մի քանի երկրների պատվիրակություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել