Tert.am-ը գրում է.

Մշակույթով սերունդ է կրթվում, դաստիարակվում, մտածելակերպ է ձևավորվում, առանց ցենզուրայի յուրաքանչյուրն ինչ-որ բան կարող է ստեղծել` դա համարելով մշակույթի գործ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Արտաշես Ալեքսանյանը` անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իր պաշտոնավարման սկզբունքներից մեկը մշակույթի ոլորտում ցենզուրա չսահմանելն է:

«Մշակույթում ցենզուրա պետք է լինի: Ցենզուրան պարտադիր է, որ կարողանաս համակարգել, հավասարաչափ, սիստեմատիկորեն դաստիարակել սերունդը: Դե եկեք` բոլորս մերկանանք ու ամբողջ քաղաքով մերկ ման գանք, ցենզուրա չկա: Ցենզուրան պարտադիր է, գոյություն ունի մեծացող սերունդ, որը պետք է զարգանա: Մշակույթը պետք է ազատ լինի, բայց ոչ բոլորի համար: Մշակույթն ազատելով`պետք է հաշվի առնես` այդ ազատությունը վնասո՞ւմ է սերնդին, թե՞ չի վնասում, արատավորո՞ւմ է, թե չի արատավորում»,- ասաց դերասանը:

Նա ընդգծեց` կողմնակից է, որ այնպիսի աշխատանքներ տարվեն, որոնց միջոցով սերունդը կրթվի, դաստիարակվի, ծանոթանա իր պատմությանը.«Մնացած «թռի-վռի» բաների վրա գումար ծախսելը մեղք է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել