Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է անձամբ վերադարձնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի նամակը, որտեղ Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի նախագահին կոչ էր անում «հիմար չգտնվել»։  Այդ մասին թուրք առաջնորդը լրագրողներին հայտնել է իր ինքնաթիռում, գրում է թուրքական Ahval թերթը։

«Մենք ավելի վաղ հայտնել էինք պարոն Թրամփին, որ Ֆերհատ Աբդի Շահին անունով ահաբեկիչը, որին  անվանում են նաև Մազլում Կոբանի, Քրդիստանի աշխատավորական կուսակցության պարագլուխներից մեկն է։  Թրամփի հետ զրույցի ընթացքում մենք ընդգծել ենք, որ դատապարտում ենք շփումը նման մարդու հետ։ Մենք պահել ենք այդ հայտնի նամակը, ես այն կփոխանցեմ Թրամփին»,- ասել է Էրդողանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել