Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Բինգյոլից ընտրված պատգամավոր Էրդար Այդեմիրը խորհրդարնում ելույթ է ունեցել զազաերենով։

Դա վրդովվեցրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությանը, ինչպես նաև , «Ազգայնական շարժում» (MHP) , ու ազգայնական « İYİ» կուսակցություններին։

Ի նշան բողոքի` «İYİ»-ի կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դահլիճը։

Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Լևենթ Գյոքը, որը ներկայացնում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺԴԿ-CHP) հիշեցրել է քրդամետ պատգամավորին, որ Թուրքիայի պետական լեզուն թուրքերենն է։

Ի պատասխան դրան, քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Սարուհան Օլուչը հակադարձել է Գյոքին, նշելով, որ Թուրքիայում տարբեր ազգեր են ապրում և ոչ մեկ իրավասու չէ նրանց արգելել խոսել հարազատ լեզվով խոսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել