Tert.am-ը գրում է.

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել, որում իր աջակցությունն է հայտնում ՀՅԴ երիտասարդական միության անդամներին, որոնք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Հայտարարությունում ասվում է.

«ԵՊՀ ուսանողները, ՀՅԴ երիտասարդական միության հետ համատեղ, բողոքի անժամկետ ակցիաներ են սկսել կառավարության շենքի դիմաց: Դժգոհության առիթը ԿԳՄՍ նախարարության հեղինակած օրինագիծն է, համաձայն որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր են լինելու բուհերի համար:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը բազմիցս նշել է, որ իշխանությունը զավթած սորոսականներն առաջ են տանում ապազգային և պետականաքանդ օրակարգ` հետևողականորեն պայքարելով «հայ» արմատը կրող ցանկացած երևույթի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել