Armenpress.am-ը գրում է.

Նոյեմբերի 8-ին առնվազն 37 մարդ Է տուժել Եգիպտոսում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհայինտրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sada El Balad նորությունների պորտալը: Նրա տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի Է ունեցել Կահիրեից դեպի հարավ ընկած Սաֆագա-Քենա ճանապարհին:

Ավտոբուսը, որը միջնակարգ դպրոցի 15-16 տարեկան աշակերտների Էքսկուրսիա Էր տանում Խուրգադու, դուրս Է եկել ճանապարհից եւ շրջվել: Տուժածների մեծամասնությունը թեթեւ վնասվածքներով եւ քերծվածքներով տեղափոխվել Է մերձակա հիվանդանոց: Մի քանի մարդ, որոնք կոտրվածքներ եւ կտրված վերքեր են ստացել, մնում են հոսպիտալում, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Եգիպտոսն արաբական երկրների թվում 16-րդ եւ աշխարհում 109-րդ տեղն Է զբաղեցնում ճանապարհներին մահացության ցուցանիշով: Ըստ պաշտոնական տվյալների, մահացու ելքով վթարների 80 տոկոսի պատճառը մարդկային գործոնն Է եւ միայն դեպքերի 14 տոկոսն Է փոխադրամիջոցների տեխնիկական անսարքության պատճառ:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Եգիպտոսի իշխանությունները միլիոնավոր եգիպտական ֆունտ են ներդրել ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման եւ ճանապարհներին անվտանգության համակարգերի ստեղծման բնագավառում, սակայն դեռ չի հաջողվում փոխել տխուր վիճակագրությունը: Տեղի բազմաթիվ վարորդներ կոպտորեն խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները, չեն պահպանում արագության ռեժիմը եւ վտանգավոր մանյովրներ են կատարում առաջ անցնելու ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել