Panorama.am-ը գրում է.

«Ամբողջ փորձը ցույց է տվել, որ անհատների փոփոխությունից, տեղաշարժից, նրանց հրաժարումից էությունը չի փոխվում»,-  ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Նա շեշտեց, որ իրենք համակարգային փոփոխություն են ուզում. «Եթե Արայիկ Հարությունյանն արդեն նախարար է, ապա հանրային և մասնագիտական կարծիքները լսելուց հետո նա պետք է նախաձեռնի համապատասխան քննարկումներ և հանգուցալուծում տա։ Պահանջել անձի հրաժարականը, հետո գան ուրիշ անձեր, և բնավ ոչ մի երաշխիք չկա, որ այդ նոր անձերը հանգուցալուծում կտան հարցին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել