Հայերը բազմաթիվ ընդհանրություններ ունեն առաջավորասիական ժողովուրդների հետ, բազմաթիվ ընդհանրություններ ունեն պարսիկների, հույների, միջերկրականի ավազանի ժողովուրդների, ինչպես նաև անատոլիական ժողովուրդների հետ: Բայց շատ դժվար է հայերի ու կովկասցիների, օրինակ՝ վայնախների, աբխազների կամ ադիգեյների հետ ընդհանրություն գտնել` սոցիալ-մշակութային հարցերից մինչև հավատք ու կենցաղ: Ռուսաստանյան կայսրության և խորհրդային շրջանի ընդհանրությունը փաստարկ չէ, որովհետև նույն ընդհանրությունը կա, ասենք, բելառուսների և ուզբեկների հետ:

Ես չեմ մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որ նա տեղյակ չէ` հայերը կովկասցիներ չեն: Ես ուղղակի փաստում եմ` ինքնության խնդիր կա, շատ լուրջ խնդիր կա: Եթե երկրի ղեկավարը չի տիրապետում այս ֆունդամենտալ հարցին, ապա պետք է փաստել` բանը բանից անցել է: Եվ հենց դա է պատճառը, որ կրթական ռեֆորմի անհրաժեշտություն կա, կիսագրագիտության վերացման խիստ անհրաժեշտություն կա: Հենց դա է պատճառը, որ հայկական ինքնության հենասյուներին` հայոց լեզվին ու Հայ առաքելական եկեղեցուն չի կարելի մատների արանքով նայել: Չի կարելի այս ֆունդամենտալ հարցերին աչքաչափով մոտենալ: Ուղղակի չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել