Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է Իտալիայի առաջնությունան ակումբ գլխավորելու հնարավորությունը: Իսպանացի մասնագետը Ա Սերիայում անցկացրել է մեկ մրցաշրջան՝ որպես «Բրեշիայի» խաղացող։

«Աշխատե՞լ Իտալիայում։ Ինչու ոչ։ Հաճելի էր լինել այնտեղ որպես խաղացող, երբ ակումբը մարզում էր մեծն Կառլո Մացոնեին։ Լավ ժամանակներ են եղել, ես սիրում եմ այդ երկիրը, բայց հիմա ինձ հիանալի եմ զգում Անգլիայում: Սա հիանալի առաջնություն է։ Բայց ամեն ինչ կարող է լինել, ես դեռ այնքան էլ ծեր չեմ: Ամռանը ինձ լրագրողներն ուղակում էին «Յուվենտուս»։ Դա կեղծ տեղեկատվություն էր, նրանք պետք է ավելի լավ կատարեն իրենց աշխատանքը», – Գվարդիոլայի խոսքը մեջբերում Է Sky Sports-ը՝ վկայակոչելով Sky Italia-ն ։

2018-ի մայիսին Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2021 թվականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել