ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը: Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում, և կենտրոնացած է ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական արդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներին և այդ ոլորտում կրթության կազմերպմանն առնչվող հարցեր:

Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրատեսական փոխշահավետ համագործակցության հեռանկարների առկայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել