Armsport.am-ը գրում է.

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուին, հաղորդում Է La Gazzetta Dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր է յուրաքանչյուր դիրք ուժեղացնել առնվազն մեկ ֆուտբոլիստով։ Հարձակման գծում 50-ամյա մասնագետը մտադիր է գնել «Չելսիի» ֆրանսիացի հարձակվողին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ գոհ չէ լոնդոնյան ակումբում իր կարգավիճակից, քանի որ քիչ խաղային պրակտիկա է ստանում: Կոնտեն Ժիրուի պես ֆուտբոլիստի կարիք ունի, քանի որ նա համապատասխանում է իտալացի մարզչի բոլոր պահանջներին։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իտալական ակումբը հետաքրքրված է նաև «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի ծառայություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել