Կրթության կազմակերպման մասնագետ չեմ, հետևաբար, հեռու կմնամ այս ոլորտին առնչվող կարծիք հայտնելուց, քանզի այն, ակներևաբար, ոչ մասնագիտական կլինի։

Ուղղակի կուզենայի շեշտել զուտ մի հանգամանք․ լեզվաբանորեն Հայաստանը, ըստ էության, միմյանցից զգալի տարբերություններ ի ցույց դնող բարբառային տարածք է (ես այն հաճախ պատկերավոր անվանում եմ բարբառային կղզյակներից ձևավորված հայերենի լեռնաստան), որի միասնությունը որոշակիորեն խարսխված է նաև հիանալի մշակված վերբարբառային գրական ընդհանուր լեզվի ամուր շաղախով ստեղծված դժվար սասանելի հիմքի վրա։

Սա չափազանց կարևոր հանգամանք է, որը մեզ ուղղակի պարտադրում է մշտապես պետական հատուկ հոգածության տակ պահել գրական հայերենը, որովհետև այն, փաստացիորեն, մեր ընդհանրական ինքնության առանցքներից մեկն է։

#ոսկեղենիկը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել