Tert.am-ը գրում է.

Տեղի է ունենում ՀՅԴ ակտիվիստ Քրիստինե Վարդանյանի, քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանի, հոգեբան դոկտոր-պրոֆեսոր Սամվել Խուդոյանի, քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Տեր-Նակալյանի մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադառնում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, նախարարի արձագանքին, վերջին դատական գործողություններին:

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 7-ին, Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննվել է Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ անժամկետ նստացույց են անում` պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել