Հայերը սովոր են տեսնել իրենց տղամարդկանց հենց հայուհու կողքին, սակայն մենք առաջարկում ենք ծանոթանալ 5 օտարազգի կանանց, ովքեր կարողացել են կոտրել բոլոր կարծրատիպերն ու նվաճել ամենահայտնի հայ տղամարդկանց սրտերը։ 

1. Սերենա Ուիլյամս

Հայտնի թենիսիստուհին, ով իր կյանքը նվիրել էր սպորտին, ուղղակի չէր կարող դիմադրել Reddit-ի հիմնադիր-տնօրեն Ալեքսիս Օհանյանի հմայքին։ Չար լեզուները նշում են, որ Ալեքսիսը Սերենայի ամենաաղքատ երկրպագուն էր, ով վստահ էր, որ գեղեցկուհու սիրտը նվաճելու ոչ մի շանս չունի, սակայն Ալեքսիսը սխալվում էր. Սերենան ընտրեց հենց նրան։ 

Այս տարվա սեպտեմբերի մեկին զույգն ունեցավ իրենց առաջին զավակին՝ Օլիմպիա Օհանյանին։ Սելենան խոստացավ, որ աղջկա մի փոքր մեծանալուց հետո գեղեցիկ ընտանիքը վերջապես կայցելի Հայաստան։ Նա միշտ էլ նշել է, որ իրեն հետաքրքիր է այն երկիրը, որի զավակը կարողացել է իրեն այդքան երջանկություն պարգևել։ 

2. Արիանա Կաոիլի

Հայտնի ֆիլիպինուհին ոչ միայն ամուսնացավ աշխարհն իր շախմատային գիտելիքներով նվաճած Լևոն Արոնյանի հետ, այլ նաև որոշեց տեղափոխվել ու ապրել նրա հետ հենց Հայաստանում։ Արիանան Հայաստանում սկսեց զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ. նրա ու Լևոնի հարսանիքին նա զարմացրեց բոլոր հյուրերին՝ արտասանելով Չարենցի բանաստեղծություններից։ 

Այժմ Արիանան շարունակում է հայերենի ու հայ մշակույթի ուսումնասիրությունը. նա իր սոցիալական էջերում ակտիվ կիսվում է իր գրանցած հաջողություններով ու ցույց տալիս, որ վերածվում է իսկական հայուհու։ 

3. Ժաննա Լևինա

Հրեա Ժաննան 1997 թ․-ին մեկընդմիշտ նվաճեց հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի սիրտն, ու այդ օրվանից զույգը միասին ապացուցում է, որ սերը ազգություն չի ճանաչում։ Ժաննան բավականին հումորով է ու այդ առումով այս գեղեցիկ ընտանիքն ունի բազմաթիվ հետևորդներ, ովքեր հիանում են ոչ միայն նրանցով, այլ նաև նրանց տաղանդաշատ երեխաներով։ 

Ժաննան մեկ անգամ չէ, որ նշել է, թե ընտանիքում Գարիկն ինչքան խիստ է շատ հարցերում. նա պաշտում է հայկական խոհանոցը, և Ժաննան փորձում է ամեն բան անել իր սիրելիի քիմքին հաճո ուտելիքներ պատրաստելու համար։ Նա մեկ անգամ չէ, որ կիսվել է իր պատրաստած հայկական տոլմայի նկարներով իր ինստագրամյան էջում ու ցույց տվել, թե որքան ջանք է գործադրում հայկական խոհանոցի բաղադրատոմսերը յուրացնելու համար։ 

4. Մակտինա Բեբիա

Մակտինա Բեբիան, ով աբխազուհի է, 2017 թ.-ին անհույս սիրահարվեց հունահռոմեական մարտարվեստի ըմբշամարտիկ, օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին։ Զույգը հենց նույն տարում էր որոշեց հարսանիք անել ու սկսել հարսանեկան արարողությունները հենց Աբխազիայում։

Միհրանն ու Մակտինան ծանոթացել են Մոսկվայի ռեստորաններից մեկում ու հասկացել, որ ուզում են իրար հետ անցկացնել իրենց կյանքը։ Գաղտնիք չէ, որ Միհրանը ևս խնդիրներ ունի հայոց լեզվի հետ, ու այժմ զույգը միասին է սովորում հայերենը։ Խիստ ավանդույթներով մեծացած աբխազուհին հետևում է նաև հայկական ավանդույթներին. հաճախ կրում է հայկական զարդեր ու փորձում հագնվել հայուհու կերպարով։ 

5. Յուլիա Կովալչուկ

Հայկական արմատներով հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը դեռևս 2009 թ.-ին հանդիպեց ոչ պակաս տաղանդավոր երգչուհի Յուլիա Կովալչուկին ու հենց այդ պահից էլ սկսվեց նրանց սիրո պատմությունը։ Ալեքսեյը մի օր որոշեց Յուլիային կանչել իր համերգներից մեկին։ Յուլիային չափազանց դուր եկավ համերգը, ու նա որոշեց փոխադարձաբար Ալեքսեյին ուղարկել իր համերգի հրավիրատոմս։ Ալեքսեյը ոչ միայն գնաց համերգին, այլ նաև ներկայացավ հսկայական վարդերի փնջով։ Հենց այդ պահին էլ սկսվեց նրանց սիրո գեղեցիկ պատմությունը։ 

Այժմ զույգն արդեն 10 տարի է՝ միասին է։ 2017 թ.-ին նրանք ունեցան իրենց անդրանիկ զավակին։ Ալեքսեյը մեկ անգամ չէ, որ խոսել է իր հայկական արմատների մասին ու հպարտացել դրանցով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել