Պաշտպանյալը սկզբում խոստացավ ներգաղթ ապահովել։ Հետո հայտարարեց, որ արդեն կա ներգաղթ, բայց «մոռացավ» ասել, որ մեր հնդիկ եղբայրների ու քույրերի հաշվին է որոշ շարժ գրանցվել։

Այնուհետև հասավ Ստեփանակերտ ու կոկորդը պատռելով ասաց, որ դառնալու ենք 5 միլիոն... 2050 թվականին (ինքը հույս ունի, որ մինչև 2050-ը Հայաստանը դեռ կշարունակի մնալ իր օջախը, իսկ ժողովուրդն՝ իր ընտանիքը)։

Վերջում հայտնվեց հակահեղափոխական պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ 2018-ի հետհեղափոխական Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ մեր բնակչության քանակը 2.969.200 է։

Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին արձանագրվածի համեմատ պակասել է 11.700-ով։ Մենք հիմա 2.957․500 ենք։

Ահա այսպիսի դինամիկայով ենք 31 տարի հետո դառնալու 5 միլիոն։

Խոստումներ և իրականություն։

Պոպուլիզմ և վիճակագրություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել