Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևոր Միխայիլ Գալինին, որը պատրաստվում էր Ռիգայից Վլադիվոստոկ թռչել Մոսկվայով, թույլ չեն տվել ինքնաթիռ մտնել գեր կատվի պատճառով: Միջադեպի մասին տղամարդը պատմել է Facebook-ում:

Նրա խոսքերով՝ նա բարեհաջող անցել է Լատվիայի օդանավակայանի զննումը, որտեղ նրա կատվին անգամ չեն կշռել: Սակայն Մոսկվայի Շերեմետևոյում ընկերության աշխատակիցը կշռել է նրա ուղեբեռը կատվի հետ միասին և պարզվել է, որ ընտանի կենդանին կշռում է մոտ 10 կգ: Ավիաընկերության կանոնների համաձայն՝ ինքնաթիռի սրահում կարող են գտնվել 8 կգ-ից ցածր քաշ ունեցող կենդանիներ, ուստի տղամարդուն խորհուրդ են տվել կատվին հանձնել որպես ուղեբեռ, ինչին նա դեմ է եղել:

Դրանից հետո Գալինը տոմս է գնել հաջորդ օրվա համար և եկել է մեկ այլ կատվի հետ՝ իր կատվի թռիչքը ձևակերպելու համար: Այս կատուն համապատասխանել է սահմանված նորմերին:

«Գեր Վիկտոր կատվին նրբակազմ Ֆիբի կատվով փոխարինելու գործողությունը հաջողվեց»,- գրել է Գալինը:

«Տեղ հասանք առանց արկածների», – եզրափակել է տղամարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել