Tert.am-ը գրում է.

Ընդհանրապես մեր երկրում հեղափոխական տնտեսական քաղաքականություն չեմ տեսնում՝ ո՛չ կառավարության գործունեության, ո՛չ էլ 2020-ի  բյուջեի նախագծում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ–ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե տնտեսական հեղափոխությունն անզեն աչքով էլ նկատելի է թափ է հավաքում:

«Չգիտեմ, մարդ կա՝ ավելի սուր աչք ունի, մարդ էլ կա, որ այդքան սուր աչք չունի, ես անզեն աչքով տնտեսական հեղափոխություն չեմ տեսնում, ես իրենց թվերով տնտեսական հեղափոխություն չեմ տեսնում: Ասում են՝ պետք է լինի ներառական տնտեսական աճ, հիմա ներառականությունը որքա՞ն է կազմել անցյալ տարի, 5 տարի առաջ և իրենց ներառականությունը որքա՞ն են պատկերացնում մյուս տարի, 3 տարի հետո: 5-6 տոկոս տնտեսական աճ են կանխատեսում, լավ բայց ինչի՞ հաշվին, որովհետև տնտեսությունը աճում է, թե որ ստվերի շատ փոքր մաս դուրս են բերել: ՀԴՄ-ները որ տպում են,  աշխատողներին գրանցում են, շատ լավ բան է, բայց պետք է հասկանանք՝ ստեղծում են նոր աշխատատե՞ղ, թե եղած աշխատեղն է ստվերից դուրս բերվում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել