Tert.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստի օրակարգում եղել է մեկ հարց՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ «Առաջադրվել է Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը ու գործկոմի նիստին մասնակցած բոլոր անդամները կողմ են քվեարկել պարոն Խաշմանյանի թեկնածությանը, ու պարոն Խաշմանյանն այս պահից սկսած՝ հավաքականի գլխավոր մարզիչն է», - ասաց նա։

ՀՖՖ նախագահը հույս հայտնեց, որ Խաշմանյանը հաղթանակներ կբերի ազգային հավաքականին։ «Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ես ուզում եմ միանգամից պարզաբանում տալ, թե ինչ կատարվեց երեկվանից մինչև այսօր։ Իրականում, որևէ խնդիր չի եղել, որևէ երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկ շատ բարձրացավ ու այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը։ Իրականում, եղել է շատ պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում նշանակվել է ծառայողական քննություն և ֆեդերացիայի համապատասխան պաշտոնատար անձիք կպատասխանեն այդ հարցերին ու նրանց նկատմամբ համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի», - ասաց ՀՖՖ նախագահը։

Արթուր Վանեցյանը նշեց, որ հունիսի 26-ին տեղի է ունեցել հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը։ «Դրա համաձայն՝ գլխավոր մարզչի, բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին, դա որոշում է նախագահը, հունիսի 26-ին այդ որոշումը ընդունվել է ընդհանուր ժողովի կողմից, որից հետո այդ կանոնադրությունը պետք է մուտքագրվեր պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում, ինչ-ինչ պատճառներով կանոնադրությունը մուտքագրվել է նոր, նոր ասած՝ հոկտեմբերի 25-ին ու տասն աշխատանքային օր է պահանջվում, որ այդ կանոնադրությունը գրանցվի պետական ռեգիստրում։ Ֆորմալ առումով դրա հաստատումը պետք է լինի վաղը, բայց երբ ինձ բերել են ու ներկայացրել են, որ նոր մարզչի նշանակման հարց կա, աշխատակազմը ինձ ուղղակի չի տեղեկացրել, որ պետռեգիստրում դեռևս գրանցում ստացած չէ, դա եղել է զուտ տեխնիկական սխալ», - ասաց Վանեցյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել