Tert.am-ը գրում է.

Կրթության ոլորտին առնչվող թեմաները վերջին շրջանում Հայաստանում դարձել են խիստ հրատապ, որի հիմնական պատճառն, ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարության կողմից առաջ քաշված «նորարարություններն» են ոլորտում, որ շարունակում են ալեկոծել հանրությանը՝ արժանանալով խիստ հակասական մեկնաբանությունների, տեղիք տալով անհանգստությունների:

Բայց խնդիրներ կան ոչ միայն կրթության ոլորտում, այլև դրա հիմքը հանդիացող գիտության բնագավառում. գիտությունը մեր երկրում մեռնում է, իսկ գիտական կենտրոնները փակվում են մեկը մյուսի հետևից: Նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ծավալված քննարկմանը գիտնականները հնարավորություն էին ստացել բարձրացնելու ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, որոնց բազմության մեջ կարմիր թելի նմանությամբ անցնում էր մեկ հիմնական հարց՝ գիտության ոչ բավարար ֆինասնավորման խնդիրը՝ դրանից ածանցվող պրոբլեմներով:

2020-ի բյուջեի նախագծում գիտության ֆինասնավորումը նախատեսվում է ավելացնել 0 դրամով այն դեպքում, երբ կրթության ոլորտի ծախսերը նույն նախագծով նախատեսվում է ավելացնել 20 մլրդ դրամով:Միևնույն ժամանակ, եթե նորմալ երկրներում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը սովորաբար ՀՆԱ-ի 1%-ից պակաս չի լինում, ապա մեզանում այն չի գերազանցում այդ 1%-ի ¼-ը: Այնինչ գիտությանը հատկացվող ֆինանսավորմամբ կամ դրա չգոյությամբ անհանգստացած գիտնականները, ժամանակին ողջունելով երկրում տեղի ունեցած հեղափոխությունը, իշխանություններին ահազանգել էին գիտության ֆինասնավորման անլուծելի խնդրի մասին՝ հույս ունենալով, որ գոնե հիմա Հայաստանի համար կենսական նշանակության այս հարցը կարժանանա պատշաճ ուշադրության:

Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե արձանագրենք, որ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ իրենց հանրային ելույթներում բազմիցս կարևորել են գիտության նշանակությունը Հայաստանի զարգացման գործում: Իրենց խոսքն է՛լ ավելի հատու դարձնելու համար հաճախ հայրենի պաշտոնյաները բերում են այս կամ այն զարգացած երկրի օրինակն ու հայտարարում, որ 21-րդ դարը Հայաստանինն է լինելու հենց միայն այն պատճառով, որ մեր ժողովուրդն ունի գիտական ստեղծարար միտք, մրցունակ կադրեր և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել