Tert.am-ը գրում է.

Օրինագիծը, որը հնարավորություն կտա ՀՀ բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը դարձնել ոչ պարտադիր, ի թիվս այլ հարցերի, խնդրահարույց է նաև սոցիալական տեսանկյունից, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։

«Նախարարն անընդհատ շեշտադրում է այն հանգամանքը, որ բուհն ունի ընտրության հնարավորություն՝ թողնե՞լ առարկաները ծրագրում, թե ոչ: Բայց բոլորս ենք հասկանում, որ  այս օրինագծով բուհին հնարավորություն է տրվում սեփական բյուջեն ազատել մի բեռից՝ ի դեմս այդ առարկաները դասավանդողների աշխատավարձերի: Եթե բացառման կարգով մի կողմ թողնենք սկզբունքորեն առարկաները ծրագրում պահող բուհերին, իսկ դրանք, վստահ եմ՝ քիչ կլինեն, ապա արդյունքում կկանգնենք այդ մասնագետների գործազրկության փաստի առաջ»,– ասաց նա:

Լիլիա Ամիրխանյանն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խոսքը կայացած մասնագետների մասին է, որոնք դժվարությամբ այլ ոլորտում կամ այլ տեղ աշխատանք կգտնեն: «Արդյո՞ք սա նաև չի հանգեցնի այդ մասնագետների արտագաղթին»,- հարցազրույցում արեց նա։

Փորձագետն անդրադարձավ նաև դպրոցներից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման գործընթացին՝ չբացառելով, որ այս երկու գործընթացները փոխկապակցված են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել