Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Սթյուարթը ասել է, թե ինչու է բաժանվել դերասան Ռոբերթ Փաթինսոնից, հաղորդում է EW-ն։

Դերասանուհու խոսքով՝ իր և իր առաջին սիրո նկատմամբ լրագրողների ուշադրության պատճառով զույգը չէր կարողանում լիովին արտահայտել իր զգացմունքները։

«Փողոցով քայլելիս մենք ձեռք ձեռքի չէինք տալիս, որպեսզի լրագրողներին հերթական անգամ բամբասանքի առիթ չտայինք։ Դա սարսափելի էր»,-ասել է նա։

Իսկ եթե Փաթինսոնը Սթյուարթին ամուսնության առաջարկություն աներ, դերասանուհու խոսքով՝ ինքը դրական կվերաբերվեր դրան, քանի որ նա «բոլոր հարաբերություններին լուրջ է վերաբերվում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել