Armenpress.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ոչնչացված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի կինը բազմաթիվ տեղեկություններ Է հայտնել ԻՊ-ի «ներքին աշխատանքի» վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին գրում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով թուրքական իշխանությունների ներկայացուցիչներին:
Կինը 2018 թվականի հունիսի 2-ին Թուրքիայի հարավի Հաթայի մարզում ձերբակալվել Էր ԻՊ-ի պարագլխի եւս 10 ազգականների հետ: «Մենք բավականին արագ պարզեցինք (ալ Բաղդադիի կնոջ) անձը»,-ասել Է թուրքական իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ կինը կամավոր տեղեկություններ Է հայտնել ալ Բաղդադիի, ինչպես նաեւ ԻՊ-ի գործունեության վերաբերյալ:
«Մենք կարողացել ենք շատ բան հաստատել այն ամենից, ինչը մենք արդեն գիտեինք: Մենք նաեւ ստացել են նոր տեղեկատվություն, որը հանգեցրել Է մի շարք լրացուցիչ ձերբակալությունների»,-նշել Է պաշտոնյան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ ավելի վաղ հայտնել Էր, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունների աշխատակիցները բռնել են Ալ Բաղդադիի կնոջը: «Մենք բռնել ենք Ալ Բաղդադիի կնոջը, բայց աղմուկ չենք բարձրացրել դրա պատճառով: Ես այդ մասին պատմում եմ առաջին անգամ»,-հայտարարել Է նա, որի խոսքը նոյեմբերի 6-ին մեջբերել են թուրքական ԶԼՄ-ները:
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Էր ամերիկյան հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում Բաղդադիին վերացնելու մասին:
Ավելի ուշ ԻՊ-ն ընդունել Էր իր պարագլխի զոհվելը եւ հայտնել Բաղդադիին փոխարինող ընտրելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել