Կիբերանվտանգության ոլորտի փորձագետները շորթիչ-վիրուսով վարակվելուց հետո համակարգիչը վերագործարկելը սխալ որոշում են են անվանել: Նրանք մեկնաբանել են ուսումնասիրությունը, ըստ որի, այդպես են վարվում օգտագործողների մեկ երրորդը, հաղորդում է ZDnet-ը:

Փորձագետները նշել են, որ որոշ դեպքերում վերագործարկումը կարող է հրահրել վիրուսի ակտիվությունը և խորացնել վարակման գործընթացը: Լավագույն լուծումը նրանք անվանել են սարքի քնի ռեժիմի անցումը և ցանցից այն անջատելը: Այնուհետև պետք է դիմել մասնագետների օգնությանը: Փորձագետները նշել են, որ կարելի է նաև անջատել համակարգիչը, սակայն քնի ռեժիմը թույլ կտա պահպանել կրկնօրինակը, որում, որոշ դեպքերում, հնարավոր է գտնել կոդավորման բանալին:

Նրանք նաև հավելել են, որ վերագործարկումը կարող է օգնել էկրանն արգելափակող վիրուսների հնացած տարբերակների հեռացման ժամանակ, բայց ժամանակակից շորթողներից նման ձևով ազատվել չի ստացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել