«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ստամբուլյան կոնվենցիան Սահմանադրական դատարանի ճանապարհին է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում քննարկել կառավարությունում, ապա ուղարկել ՍԴ, որպեսզի այստեղ որոշեն՝ կոնվենցիան սահմանադրական է, թե ոչ:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` այսպիսով իշխող թիմը որոշել է փորձության ենթարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Եւ իշխանությունում տեսակետ կա, որ այս հարցը շատ վճռորոշ կարող է լինել Հ. Թովմասյանի համար, որովհետեւ բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից նաեւ հենց կոնվենցիայի հարցն է հիմք դարձել, որ իշխող թիմը ձետնամուխ լինի Հ. Թովմասյանին գահընկեց անելու գործին, որովհետեւ լուրեր կային, որ ՍԴ-ն այդ կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչելու»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել