Armsport.am-ը գրում է.

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը: A խմբում կայացան «Ռեալ» – «Գալաթասարայ» և «Պարի Սեն Ժերմեն» – «Բրյուգե» հանդիպումները։

«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում «արքայական» ակումբը ջախջախեց Ստամբուլից ժամանած հյուրերին։ Մեկնարկային 15 րոպեներին «Ռեալը» երեք գնդակ խփեց։ Նախ երկու գնդակ խփեց Ռոդրիգոն, այնուհետև 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը։ Մինչ ընդմիջման գնալը հաշիվը 4-0 դարձրեց Կարիմ Բենզեման։

Երկրորդ կեսում ֆրանսիացի հարձակվողը ձևակերպեց դուբլ՝ հանդիպման հաշիվը դարձնելով 5-0։ 90+2 րոպեին Ռոդրիգոն հեթ-տրիկ ձևակերպեց։ «Ռեալը» հաղթում է 6-0 հաշվով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել