Tert.am-ը գրում է.

Ինձ համար Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ մեկ ձևակերպում կար անհանգստացնող, որ Հայաստանում անհրաժեշտ է վերագործարկել Սահմանադրությունը:  «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդմանը նման կարծիք է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:  

«Վենետիկի հանձնաժողովը խոսում է ԱԺ-ի լեգիտիմությունից, բայց նույն ժամանակ ՍԴ-ի գործունեության ապահովման անհրաժեշտության մասին: Ըստ էության՝ նա ասում է իշխանությունների տարանջատումների սկզբունքների խախտման մասին: Դրա համար ասում է, որ Սահմանադրությունը պետք է վերագործարկել: Այսպես ասած, ասում է՝ տղե՛րք, իշխանության տարանջատումը պահենք՝ ԱԺ, դատարան և կառավարություն»,- ասաց Կոստանյանը:

Ըստ նրա՝ եթե Վենետիկի հանձնաժողովը նման ձևակերպում է տալիս, ուրեմն բոլորով անհանգստանալու առիթ ունենք: «Ես չեմ հիշում մի դեպք, որ Վենետիկի հանձնաժողովը սրան մոտ հայտարարություն անի»,- ասաց նա և հավելեց, որ սա իսկապես երկրի համար վտանգավոր է, և եթե Վենետիկի հանձնաժողովը նման դիրքորոշում է հայտնում, նշանակում է, որ երկրի նկատմամբ վերաբերմունքը, որպես իրավական, ժողովրդավարական երկրի սկսում է նվազել: Ըստ նրա՝ սրանով պետության լեգիտիմությունը խնդրի առաջ է կանգնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել