Tert.am-ը գրում է.

Համաձայն չեմ, երբ նախարարն ասում է` մշակույթն առանց ցենզուրայի պետք է լինի, կարծում եմ` ինչ-որ չափով ցենզուրան պետք է պահպանվի: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը` անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իր պաշտոնավարման սկզբունքներից մեկը մշակույթի ոլորտում ցենզուրա չսահմանելն է:

«Ես կարծում եմ` լավ է ազատություն տալը, բայց ո՞վ է որոշում` ինչ նկարվի, ինչ բեմադրվի, ինչ գիրք հրատարակվի: Մշակույթը մարդու գիտակցությունը բարձրացնելու համար է: Մշակույթը մեր հայելին է, պետք է հասկանալ` դրանում մե՞զ ենք ուզում տեսնել, թե՞ ցանկանում ենք նայել ուրիշների հայելիների մեջ` հասկանալու համար` ինչպես են իրենք ապրում: Այն ժամանակ ցանկացած ֆիլմ կամ արվեստի զտվում-ուսումնասիրվում էր, որ հասկանալի լիներ`ինչ է տալու ժողովրդին: Մենք այսօր դա չունենք: Այն, ինչ հիմա է կատարվում, մի քիչ քաոտիկ է, բալանսից դուրս է»,-մեկնաբանեց ռեժիսորը:

Վերջինս ընդգծեց` նախարար Հարությունյանի հանդեպ չեզոք է տրամադրված: «Ինձ համար կարևորն այն է, որ արվեստը ճիշտ ուղով գնա, և հասկանանք` ինչ կերպ ենք սերունդ դաստիարակում, ինչ ենք թողնում մեզնից հետո: Բայց այժմ չկա այն, ինչ ես կուզենայի տեսնել»,-ասաց Մովսիսյանը:

Ռեժիսորի կարծիքով`պետությունը ցանկացած ոլորտում, այդ թվում` մշակույթում, իր ռազմավարությունը պետք է ունենա. «Ես այժմ չգիտեմ`ունի՞: Ես սպասում եմ, որ մի օր կասեն`մենք այսպես ենք մտածում, այսպես ենք անելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել