Եթե դուք անընդհատ նյարդայնանում եք և չեք ղեկավարում ստեղծագործման գործընթացը, ապա, ամենայն հավանականությամբ, դուք նախաձեռնող և ստեղծագրոծ մարդ եք։

Դուք սարկաստիկ եք

Չնայած որ սարկազմը համարվում է սրամտության ամենատհաճ ձև, այնուամենայնիվ, այն մեծ մտավոր լարվածություն է պահանջում։ Ֆրանկո-ամերիկյան հետազոտությունը («The highest form of intelligence: Sarcasm increases creativity for both expressers and recipients») ցույց է տվել, որ սարկաստիկ զրույցի մասնակիցների մոտ ակտիվանում է աբստրակտ մտածելակերպը և ուժգնանում է նախաձեռնողականությունը։

Լրացուցիչը եզրակացություն, որին հանգել են գիտնականները. սարկազմը կոնֆլիկտի պատճառ է դառնում ոչ շատ մտերիմ մարդկանց միջև, սակայն այն մարդիկանց մոտ, ովքեր վստահում են միմյանց, այդպիսի բան տեղի չի ունենում։ Այնպես որ, հանգիստ կարող եք ծաղրել ընկերներին, դա միայն խոսում է ձեր ստեղծագործ անհատ լինելու մասին։

Դուք նևրոտիկ եք

Նևրոտիկությունն այդքան էլ դրական գիծ չի համարվում. այն բնութագրվում է էմոցիոնալ անկայունությամբ և տագնապայնությամբ։ Սակայն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետազոտողները նշում են, որ անհատի այս հատկությունը շատ սերտ կապ ունի ստեղծագործ լինելու և երևակայության հետ։

Դուք սավառնում եք երկնքում

Պրոֆեսոր Մոշե Բարը, ով ուսումնասիրել է «թափառող խելքը» (վիճակ, երբ մարդը տարված է իր մտքերով, կենտրոնացված չէ որևէ առաջադրանքի կամ բանի վրա), նշում է, որ այս վիճակը ակտիվացնում է ուղեղի շատ հատվածներ։ Իսկ դա շատ կարևոր է ստեղծագործ և նախաձեռնող լինելու համար։

Հետաքրքիր է, որ ուղեղը «թափառելու» ժամանակ շարունակում է լուծել առօրյա խնդիրները։ Այս վիճակը ձեզ շատ լավ ծանոթ կլինի, եթե թեկուզ մեկ անգամ ափսե եք լվացել։

Դուք շատ հեշտ եք շեղվում

Նախորդ եզրակացությանը որոշակիորեն հակառակ եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները։ Համաձայն նրանց հետազոտությունների արդյունքների՝ ստեղծագործ մարդիկ ավելի հեշտ են շեղվում կողմնակի բաների վրա։

Հետազոտողները նշում են, որ բարձր զգայունությունն օգտակար կարող է լինել ստեղծագործների համար: Նրա օգնությամբ վերջիններս ավելի նրբորեն են զգում աշխարհը։

Դուք բաց եք տարբեր մարդկանց և գաղափարների համար

Կոլեկտիվ գաղափարի հետազոտողները պնդում են, որ ինովացիան ոչ թե խելացի անհատների արտադրանք է, այլ շատերի։ Այլ կերպ ասած՝ ինովացիան առաջանում է շփման և գաղափարների փոխանակման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել