Tert.am-ը գրում է.

2020 թ. պետական բյուջեն աննախադեպ է, իներցիոն բյուջե ունենալու մասին խոսք լինել չի կարող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:

«Բյուջեն իներցիոն չէ, որովհետև շատ մեծ գումարներ են տրամադրվում ձեռնարկատիրական գործունեությունը խրախուսելու համար: Ծրագրերի վարկավորման տոկոսադրույքը պետությունը վերցնում է իր վրա, որպեսզի տնտեսվարողները կարողանան վերցնել վարկեր և զարգանալ: Նաև մեծ գումարներ է տրամադրվում ենթակառուցվածքների զարգացման համար»,- նշեց Հովիկ Աղազարյանը:

Ըստ 2020 թ. բյուջեի՝ ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,8 %-ով՝ ներկա 300,5 մլրդ դրամից դառնալով 303 մլրդ դրամ, իսկ Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեում պաշտպանական ծախսերը ավելանալու են 20 տոկոսով: Հովիկ Աղազարյանի խոսքով՝ ՀՀ-ն դեռևս չի կարող բյուջեի բացարձակ արժեքով մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ:

«Եթե հակառակորդի հետ մտնենք մրցակցության մեջ բյուջեի բացարձակ արժեքի իմաստով, ապա մենք այս ճակատում առայժմ պարտված ենք: Որքան Ադրբեջանն է ծախսում պաշտպանական նպատակներով, այդքան մենք չենք կարող ծախսել: Մենք պետք է բացարձակ արժեքով մեր համեմատաբար քիչ միջոցները ծախսենք որակական արդյունքներ ապահովելու համար և այդ գումարներն առավելագույնս էֆեկտիվ ծախսելու վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել