Tert.am-ը գրում է.

Պետք է հասկանալ՝ ինչպիսին է Կառավարության քաղաքականությունը կրթության և գիտության ոլորտում, իսկ հայագիտական դասընթացները դպրոցից և բուհից հանելը կարող է հիմնավոր լինել միայն, եթե Կառավարությունն ասի՝ որն է իր տեսլականը, իր նպատակադրումը:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Նիկոլ Փաշինյանի անդրադարձն այս թեմային կատարյալ բոբիկ էր: Հանրապետության վարչապետին պատիվ չի բերում խոսել մեր ինքնության առանցքային սյուների մասին՝ չհասկանալով, թե ինչի մասին է խոսում»:

Ըստ քաղաքական գործչի՝ կրթության մրցունակության բարձրացումը չի կարող լինել միայն հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության դասաժամերը հանելով. «Կա՛մ Կառավարությունն իսկապես չի գիտակցում իր առաքելությունն այդ ոլորտներում, կա՛մ գործ ունենք այլ նպատակադրումների հետ»:

Ֆարմանյանի պնդմամբ՝ Կառավարությունը պետք է գիտակցի, որ հայագիտական առարկաները բացառապես պետության առանձնաշնորհն են, և որևէ այլ պետություն կամ մասնավոր կազմակերպություն հոգ չի տանելու դրանց ուսուցման մասին. «Ե՛վ դասագրքերի, և՛ կրթության բովանդակությունը վերանայման անհրաժեշտություն ունի, բայց չի կարելի ամեն ինչ վիրահատական միջամտությամբ հանել: Այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ, ռուսերենի կամ անգլերենի դասավանդման որակի բարձրացման մասին չի խոսվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել