Tert.am-ը գրում է.

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի
ձերբակալման մեջ կա քաղաքական մոտիվացիա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա Վերջինիս կարծիքով` բոլոր նրանք, ովքեր քննադատաբար են արտահայտվում այս իշխանության հասցեին, դառնում են թիրախ:

«Իր ձերբակալությունից մի քանի օր առաջ Բաբայանը մի հաղորդման հյուր էր, որի ընթացքում իր քննադատական տեսակետներն էր հայտնում իրավապահ մարմինների մասին: Ճիշտն ասած, մտքովս անցավ, որ այդ ելույթը կարող էր անդրադառնալ Արսեն Բաբայանի վրա, փաստորեն, այդպես էլ եղավ»,- ասաց Ալավերդյանը` ընդգծելով, որ Բաբայանի ձերբակալման որևէ ծանրակշիռ հիմք չի եղել:

Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ այս գործընթացների հիմնական պատճառներից մեկը իշխող ուժի վարած քաղաքականությունն է:

«Վերջերս իշխող խմբի պատգամավորներից մեկն ասել է, որ երբ ասում էին` «մերժիր Սերժին», նշանակում է, մերժում են բոլոր նրանց, ովքեր երրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ինչ-որ դերակատարություն են ունեցել: Հավանաբար, կա ինչ-որ գործիքակազմ, որով ստուգում են, ովքեր են ամբողջովին կողմնակից իրենց»,-ասաց Ալավերդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել